Գաղտնիք աշխարհում երբեք չի եղել,

Գաղտնիք աշխարհում երբեք չի եղել,
Չի կարող լինել գաղտնիք աշխարհից,
Բաց է ամեն ինչ մեզանից վերև,
Ինչքան ջանադիր գաղտնիքդ պահես,
Ով էլ որ լինես` մարգարե թե մարդ,
Քո ճանապարհը վաղուց է նշված,
Գալիս է մտքիդ, դու կատարում ես,
Քոնը չէ, այն մեզ ի վերուստ է տրված:…

Նորից ամպրոպի միջով ես անցա.

Նորից ամպրոպի միջով ես անցա.
Ե՞ս եմ պատճառը, թե՞ երկինքս խենթ,
Ինքս իմ ձայնից նորից խլացա,
Ճայթում եմ այսպես, սպառվում իմ մեջ…
Աղմուկի դիմաց պատնեշ եմ գուցե,
Ուրիշ ելք չկա. ինչպե՞ս փրկեմ ինձ,
Կուտակված ցավը պարպում եմ նորից:
Երանի՜ ազգիս ցավն էլ պարպվեր……