Այսօր ի՞նչ գրենք

Այսօր ի՞նչ գրենք, ասա’, սիրելի’ս,
Որ բարիացնող արցունքներ ծնի,
Մեր սիրո նման հոգեցունց լինի,
Ու մանկան նման այն անմեղ լինի…
Նետի պես սրտին ուղղորդված լինի,
Որ ճշմարտության հատիկներ ծլի,
Հողի պես խոնարհ ու բերրի լինի,
Ծարավ հագեցնող՝ սառը ջրի պես
Ցանկալի լինի…
***************************************
Սսա’ ինձ, ի’մ սեր, այսօր ի՞նչ գրենք…

  1. Tamaraասում է՝

    Սիրուն նվիրված՝ Պոետի հերթական գեղեցիկ ու գողտրիկ արարումներից է․․․Կարդում ես ու հոգիդ մի տեսակ լցվում է ջերմությամբ ու քնքշանքով․․․

Թողնել մեկնաբանություն Մինաս Գրիգորենց-ին