Խելացի սիրտ

Սի՛րտ իմ, սերդ մե՜ծ, չափերդ փոքրիկ,
Սուրբ գոյդ հավերժ, դրախտդ՝գողտրիկ…
Թեկուզ, հենց միայն, քո վաղվա համար՝
Բաբախի՛ր, ապրի՛ր
Իմ հոգու աշխարհ…
Ցանկություններդ տիեզերաչափ.
Տարողությունդ՝ երկու բուռ՝ մի ափ…
Այնտեղ կուտակված
Հազար հոգս ու ցավ,
Ցավն էլ խաչակիր մեղքով բազմացավ…
Համբերի՛ր, սիրտ իմ,
Սուրբ համառությամբ
Աշխարհն այս փոքրիկ բարիքով լցրու՛,
Չարիք ու ցավեր անպտուղ թաղի՛ր,
Բարի պտղատու սերունդ մակաղիր…
Հավատն հաղթական քեզ վահան արած՝
Բաբախի՛ր, ապրի՛ր:
Բաց քո բարության շտեմարանը-
Ի՞նչ ամբարել ես՝ սիրով բաժանիր…
Ճշտիր քո հոգու վերջին կայանը,
ՈՒ Հարդագողի ճափով տուն դարձիր…
Քո Նոր Վահագնի ծնունդի համար՝
Բաբախի՛ր, ապրի՛ր…
ԵՎ սիրո ուժով, կարոտի կանչով
Հայ վերջին խելքի վՃռական կամքով,
Հայրենազուրկի վիճակից փրկիր
Կյանքս տարագիր…
Թեկուզ Լուսաստղս չվառվի մի օր,
ՈՒ չփարոսվի պոետիս ճամփին.
Սակայն, դու սիրտ իմ, ՝
Ցեղիս կրծքի տակ
Բաբախի՛ր, ապրի՛ր:
Նախանձ ու պատիր հուշերն հանգցրու
Կյանքը նորավան հույսերով լցրու…
Վառիր մոմերը լավատեսության,
Սրբերիդ դասին քեզ միացրու…
Մեզնից մի կտրիր կապը Աստծու…

Թողնել մեկնաբանություն