ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Հայոց ցավի գինեգավից
Ողբիդ ձայնը լսվեց թովիչ,
Քո սրբացած հոգուց ծնված,
Պատարագ էր հոգեփրկիչ:
Դու Սողոմոն անվամբ եկար,
Դու որբացած զավակ հայոց,
Եկար,դարձար ազգիդ սուրբ հայր,
Դարձար լուսե այր մի հայոց:
Անցար փշոտ ճամփաներով,
Քյոթահիայից մինչև Բեռլին,
Եղեռնատես քո աչքերով
Դու դժոխքը հասար լռին:
Պանդուխտ հայոց մտքի վարպետ,
Հայրենիքից դու որբացած,
Մեծ երգահան,սուրբ վարդապետ,
Խոհեմությամբ դու խենթացած:
Սուրբ աղոթքներդ Աստվածահաճ.
Չփրկեցին մորթվող ազգիդ,
Սակայն երգերդ աշխարհահաճ,
Քո դեմ ազգեր խոնարհեցրին։
Քո բախտը՝մեր ազգին հատուկ
Դառնախճիճ վիհեր անցավ,
Վերջում փայլեց ազգիս շողքով,
Վեհին արժան՝ արժեք դարձավ:
Հրաշագործ գորգագործի
Վառ գույներով հոգիդ հյուսվեց
ՈՒ թելերով վառ ,երփնագույն
Տիրոջ կամքը կյանքի կոչվեց:
Քո թրքախոս լեզուն փոխվեց,
Հայոց անուշ երգ ու տաղից,
Ողջ Եվրոպան եկավ,նայեց
ՈՒ խենթացավ քո տաղանդից:
Հայ բարբառով աղերսեցիր,
Երկինքն ի վեր դու ողբաձայն,
Նույնիսկ աստղերը սգացին,
Պապանձվեցին լուռ ու անձայն:
ՈՒ երկնային սուրբ խորանում
Տերը հայոց վիշտն էր սգում,
Կոմիտասի մեղեդու տակ
Աստված հայի խաչն էր փրկում:

Թողնել մեկնաբանություն