Կենսագրություն

 ՄԻՆԱՍ ՊՈՂՈՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ծնվել է 1956 թ., Վրաստանի Ախալցխայի շրջանի Խաշուտ – Աբաթխև գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է հարևան`Ծինուբան գյուղի հայկական միջնակարգ դպրոցում: 1979 թ ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվո-ղական տեխնիկայի ֆակուլտետը, աշխատանքի է գործուղվում Նոր Հաճնի «ՍԱՊՖԻՐ» (շափյուղա) գործարան, որպես ինժեներ-էլեկտրոտեխնիկ: 1995 թ Մինաս Գրիգորյանին ՀՀ կառավարության առընթեր արտոնագըրային վարչության կողմից շնորհվել է «Գազապարպումային լամպի վառքի և սնուցման սարք» գյուտի հեղինակի կոչում: Նա իր գյուտարարությամբ ոչ միայն միակն է հայրենի գյուղից, այլև, որպես ճանաչված եզակի դեմք, հայտնի է Ախալցխայի շրջանում ու նրա սահմաններից դուրս: Մասնագիտական աշխատանքի հետ զուգահեռ Մ. Գրիգորյանը զբաղվել է գրականությամբ: Ազատ ստեղծագործող է: Նրա ստեղծագործությունները հավատքի ու արդարության համար հոգու կանչի , հարենիքի ու ժողովրդի հանդեպ ունեցած սիրո արտացոլանքն են: Մինաս Գրիգորյանի առաջին գիրքը տպագրվել է 2014թ գարնանը, վրաց – հայերեն տպագրությամբ: Ամուսնացած է, ունի երեք զավակ`երկու դուստր և մեկ որդի:

Pages: 1 2