Ծով աղջամուղջում խաղաղ ես ինձ պես, 

Ծով աղջամուղջում խաղաղ ես ինձ պես,
Երկնքի ծոցում սեր ես վայելում,
Կապույտ շրթներկ է քո դեմքին հավերժ,
Ինձ մնում են լոկ վարդագույն հուշեր…
Իմ ժամանակը անսիրտ է վազում,
Ծարավս ջուր է խենթացած ուզում,
Դու էլ, հո ծո՞վ ես, ջրերի´ աշխարհ,
Ի՞նչ ես ցանկանում երկնքի ծոցից…
Ծո´վ, դու ինձ նման խաղաղ ես հիմա,
Ժպտում ես քո լուրթ կապույտ խորքերից,
Գիտե՞ս՝ առանց քեզ երկինքը չկա,
Ձուլված եք միմյանց հավերժության մեջ…

Թողնել մեկնաբանություն