Երկի՛ր, դու հանգիստ քո գործն արեցիր,

Երկի՛ր, դու հանգիստ քո գործն արեցիր,
Քո շուրջ պտտվող լուսինը՝ նույնպես,
Անցյալի հուշին օրդ խառնեցիր,
Ծիծաղը բարի նորից պարտվեց:
Մի բարի ժպիտ նույնպես խառնվեց,
Անցավ հավերժի անպտուղ ծովին,
Մի հաց բերողի կյանք էլ ընդհատվեց,
Մեզ էլ լոկ մնաց հուսահատ ապրել,
Արարի´չ, ինչո՞ւ ազգիս ցավ բերիր,
Մի՞թէ անցածը քիչ էր քո կողմից,
Այնտեղ՝ վերևում, կաշառք ե՞ն տվել.
Չէ՞ որ կաշառքը միշտ մեղք է ծնել…

Թողնել մեկնաբանություն