Օրենքով է ամեն ինչ լինում,

Օրենքով է ամեն ինչ լինում,
Օրենքից դուրս էլ ոչինչ չկա,
Օրենքով են օդն անգամ շնչում,
Արտաշնչում են նույնպես օրենքով…
Առանց օրենքի արև չի ծագում,
Չեն այրվում սիրտն ու մարմինը նրա,
Աստղեր ու լուսին իրար միանում,
Արևի հետ են հաճախ երևում:
Ասում են՝ այդպես է. ես ի՞նչ իմանամ…
Անձրև է գալիս ինչ-որ օրենքով,
Ջուրը՝ երկինք ելնում գոլորշու տեսքով,
Արևի կողքին ջերմից սառչելով
Կաթիլ է դառնում նորից օրենքով,
Երկիր է իջնում անձրևի տեսքով…
Արցունքը նույնպես օրենքով դարձավ,
Լացելիս անգամ էլ արցունք չկա.
Ես ի՞նչ իմանամ. ասում են իբրև
Խղճի կեղեքում այլևս չկա…

Թողնել մեկնաբանություն