Նորից ամպրոպի միջով ես անցա.

Նորից ամպրոպի միջով ես անցա.
Ե՞ս եմ պատճառը, թե՞ երկինքս խենթ,
Ինքս իմ ձայնից նորից խլացա,
Ճայթում եմ այսպես, սպառվում իմ մեջ…
Աղմուկի դիմաց պատնեշ եմ գուցե,
Ուրիշ ելք չկա. ինչպե՞ս փրկեմ ինձ,
Կուտակված ցավը պարպում եմ նորից:
Երանի՜ ազգիս ցավն էլ պարպվեր…

Թողնել մեկնաբանություն