Ամպերը զուգվել են

Ամպերը զուգվել են
Նարոտ դաշտի պես,
Բայց շուրջս մութ է,
Ու հոգիս՝ նույնպես…
Անխիղճ ես, սե՛ր իմ,
Ինչու՞ չես գալիս,
Մխրճվիր դու՛ էլ
Քո ամպից իմ մեջ…
Գիշերվա աղմուկն է
Գալիս երկնքից,
Աստղաբույլերն են
Ինձ ժպտում ամպից…
Բայց հոգիս, ասես,
Որբացած լինի
Օրերի նման՝
Անդարձ ու անտես…
Նոր օրվա ճամփին
Ես ո՜րբ եմ այնպես…

Թողնել մեկնաբանություն