Հնչեղ լարերս՝ տիեզերքից երկիր

Հնչեղ լարերս՝ տիեզերքից երկիր,
Ակորդներ ունեմ աստղային խմբի,
Անտակ ներաշխարհս ուզում է լցվել,
Սոված է հավետ տեզերքի բարքին…
Ձեռքերս դեպի երկինք եմ պարզել,
Հավերժի ծովի վարսերին հասել,
Շոյում եմ նրանց, նրանք էլ՝ հոգիս,
Լցվում եմ այսպես՝կոչված Տիրոջից…
Այն ինչ քաղում եմ՝ վեհ է, անարատ,
Աշխարհում չկա, իզու՜ր եք փնտրում,
Տրվում է նա ինձ, ես էլ՝ ձեզ բերում,
Սպասվա՜ծ այնտեղ, բայց հյուր եմ կյանքում……