Ես ինձ կտամ աշխարհին

Ես ինձ կտամ աշխարհին,
Թող քեզ ոչի՜նչ չհասնի,
Փակվի՛ր քո մեջ, շղթայվի՛ր,
Հեռվից տես ինձ, զմայլվի՛ր։
Չե՛մ խնայի ես էլ ինձ,
Չե՛մ պահպանի քո համար,
Կտամ սերս ուրիշին,
Թեկուզ հանգած ու սառած։
Մտքերս՝ քո մոտ, իսկ ես՝ ուրիշի,
Վրեժ կդառնամ ես քեզ իմ սիրով,
Դու կերազես այնժամ իմ մասին,
Իսկ ես կլինեմ ուրիշի գրկում։
Քո շուրջ ծաղիկներ կլցվեն անթիվ,
Բայց իմ բույրը դու երբեք չես գտնի,
Կջնջեմ ինձ հետ ամեն–ամեն ինչ,
Որ քեզ, ինձանից, չմնա  ոչինչ։
Թե ցավը  սրտիս ծովի վերածի,
Սիրտս  էլ հոգուս մաս-մաս բաժանի,
Իմ սերը ես քեզ այլևս չեմ տա,
Քար սրտիդ սերս էլ օգուտ չի տա։
Դու քար ես ծնվել, քար էլ  մնացիր,
Այդ ես մանրացա  քո  հետ շփվելիս,
Ինչքան էլ փորձես քեզ հոգի չեմ տա,
Դու արժանի չես, շա՜տ ուշ հասկացա։