Անհնարինը ինձանից ուզի

Անհնարինը ինձանից ուզի,
Ասա՛, կբերեմ քե՛զ համար աստղեր,
Ինձանից միայն շքեղը քամի,
Ոչի՜նչ չեմ կարող ես քեզ խնայել:
Թէ սիրտս ուզես դանակով հանի,
Միևնույն է նա ձեռքիդ չի հանգչի,
Ջերմությունը քո փափակն է սրտիս,
Այցելի՛ր նրան, մի՛ թող, որ սառչի …
Թե կուզես կիջնեմ քո դեմ ես ծնկի
Ու քեզ կաղոթեմ հունց սրբապատկեր,
Որ մնաս ինձ հետ, իմ աստվածուհի,
Մինչ աշնանամուտիս ավարտման օրեր․․․
Ասա ի՞նչ անեմ, որտե՞ղ փնտրեմ քեզ,
Որտե՞ղ եմ կորցրել, ինչպե՞ս գտնեմ քեզ,
Ով աստվածուհի, ասա՛ ինձ մի բան,
Մենակ իմ սրտի՞ն դարձար թագուհի,
Թե՞ մեկ ուրիշն էլ կերտեց իր վրձնին
քեզ բնորդուհի․․․
Ասա՛, ուրիշ ու՞մ, ու՞մն ես դու, ասա՛․․․
Սիրում եմ ես քեզ անխի՛ղճ, անիրա՛վ,
Փնտրում եմ ահա, որտե՞ղ ես, ասա՛,
Դարձել եմ մոլո՜ր, անզո՜ր, անտերու՜նչ
Արի տուն անխի՛ղճ, արի՛, տու՛ր ինձ շունչ․․․