Աչքերով խոսեմ

Աչքերով խոսեմ,
Այնքա՜ն բան ասեմ,
Լեզուս ամաչի,
նախանձից համրանա,
Ու նաև լսեմ,
Արտասուքներիս ձայնը միանա
Լռության ձայնին,
Կյանքի աղմուկից
Ոչի՜նչ չլսեմ…