Բնութագիր

Բնութագիր.
Մեկ ուրիշի գրչից ծնված՝ պատկեր թղթի,
Առանց ճշտի,առանց հոգու արժեքների,
Օտարներից եկած խաբար՝ բամբասանքի,
Որպես վկա՝ հավերժ կորած քո անցյալի…
Բնութագիր, ծնված նոր սուտ՝ ստի ծովին…
Նոր վկա ես՝ այս աշխարհի նենգ տերերին. ..