Ծխախոտիս կայծը ընկավ

Ծխախոտիս կայծը ընկավ,
Չոր խոտի մեջ այն սարի,
Այրվում է մի ամբողջ սար,
Իր իսկ խոտի մեկ կայծից…
Ինչքա՞ն կանաչ ծիլեր անցան,
Այն հրդեհից իմ մեղքի,
Մի ամբողջ սար մոխրացավ,
Նաև հավերժ իմ հոգին…