Ինձ հետ ծնված դեր իմ խաղի, ճակատագիր

Ինձ հետ ծնված դեր իմ խաղի, ճակատագիր.
Առանձնացված սցենար ե՞ս դու անվերջին,
Ո՞վ է տերդ, ասա դու ինձ, ո՞վ, անիրա´վ,
Որ դերիդ մեջ ճիշտ ես` նման ժամանակին….
Քո ընթացքին քանի՞ անգամ հիվանդացա,
Ու շեղվեցի ես իմ ճամփից, ուրիշ դարձա,
Իսկ դու նույնն ես, ու միշտ առողջ, անիրակա՜ն ,
Վրիպակներ չկա՞ քո մեջ, ա´յ անիրավ ….
Արի դու էլ այսօր ինձ հետ գինի խմիր,
Դու էլ ինձ պես հարբած մնա, ինձ պես շեղվիր,
Թե չէ սանձել ու քշում ես ինձ քո դերում,
Էլ ո՞նց ասեմ որ ես մարդ եմ, ոչ քո բեմում…