Դատապարտված քո ծնված օրից

Դատապարտված քո ծնված օրից,
Քո ներքին կամքով դու ընկար թակարդ,
Թէ՞ հզոր ուժից պարտվեց կամքդ,
Օրերի ունայն խաբկանքով հարբած…
Քո ծանր մուրճով շատ մեծ կրակում,
Անհաղթ փառքի ձգտումով լցված,
Քնած ժամանակ դու շղթայվեցիր,
Քո գանձարանի գերին ես միակ…
Ամրագուռ շղթա քեզ բաժին հասավ,
Կյանքի խճճված ճամփին մոլորված,
Բոլոր գործերդ կարծես ավարտել,
Քո մարդ էության գերին ես դարձել …