Ներս դուրս արած՝ հետևս գցած

Ներս դուրս արած՝ հետևս գցած,
Արևածագի սարն եմ բարձրանում…
Թեթևանում եմ. Ճառագայթ Փառաց…
Վերացականն է կամաց թանձրանում..
Անմեղությունն է պարուրում հոգիս,
Ոչ մի մեղավոր արարք չեմ հիշում…
Աչքերս թախծոտ ժպտում են կրկին,
Ու սիրտս՝ արբած տիրում է մարմնիս…