Զուլալ աղբյուր է իմ մեջ հղացած

Զուլալ աղբյուր է իմ մեջ հղացած,
Երբեք հոսք չկա խառնուրդ ջրերի,
Բխում է, բխում մայր հողից սնված,
Մաքուր քաղցրահամ ջուրը բաղձալի…
Ափերս սարքած ոսկեզօծ կուլա,
Ջուր եմ բաժանում ես իմ կուլայով,
Որ ջրի կարոտ մարդ էլ չմնա,
Ջրի պես պարզ ու մաքուր մնալով: