Դու անխելք մարդ ,անցորդ քո ճամփի

Դու անխելք մարդ ,անցորդ քո ճամփի,
Ջանում ես ճամփիդ միշտ մնալ կանգնած,
Բայց դու աղքատ ես ու միշտ մուրացիկ ,
Դու մուրացկան ես նույնիսկ քո դռան.
Ամբողջ ավարդ ձեռքով ես տանում,
Միշտ հետ ես նայում ,քո անցած ճամփին,
Չես ուզում քո բեռից մասնիկ կորցնես,
Քո սպառումին անհաշտ ես նույնիսկ.
Անմաքուր մթի բարիքով սնվում,
Լույսից խուսափում, ի՛նչ հիմարություն .
Միշտ մոռանում ես քո բաժնի չափը.
Որ քեզ տրվում է Արարչի կամքից: