Մարդկային մարմին, դու՝ կամուրջ կյանքի

Մարդկային մարմին, դու՝ կամուրջ կյանքի,
Ափերդ միջեւ՝ կյանքի ու մահի,
Հավերժի կռիվ՝ խարխուլ կամուրջի,
Արանքում էլ լոկ, հորձանուտ ցավի…
Խարխուլ արանքում կարոտ ու ցավ է,
Վարար ու անսանձ գետ է գալարվող ,
Երկու անհաղթի մեջտեղում կառչած
Սկիզբը լույս է , մահով սպառված…