Նվեր աշխարհին

Իմ նվերը սա’ է, աշխա’րհ, մի մեծ թռիչք՝ դեպի անցյալ,
Որ ինքդ քեզ այնտեղ գտնես դեռ անսխալ,ջինջ ու արդար,
Նստես ինքդ քո գրկի մեջ և քեզնով վեհ հիանաս,
Քո մանկության հետ զրուցես,մեծավարի քեզ խրատես,
Կամ էլ գուցե արտասվելով լսես մանկան քո շուրթերին ու
խրատվես…