Տարիքս արդեն ծաղկունքը ապրել

Տարիքս արդեն ծաղկունքը ապրել,
Օրերիս շատը անդարձ է արել,
Փոքրամաս գալիքին ես ինչպե՞ս սպասեմ ,
Որ բերում է ինձ իմ վերջին րոպեն։
Սարից եմ ծնվել, ծնվելուց լացել,
Չափազանց աղքատ, ու անշուք ապրել,
Կառչելով անցած -գնացած լավին,
Պնդում եմ անհույս, որ ինքս եմ պնդել
Սեղանիս եղած ամեն ինչ անցավ,
Փուշ ու փշուրն է միայն մնացել ,
Ընթացքիս այնքան հեռու գնացի,
Դարպասիդ լույսը աննշմար դարձավ։
Ուզում եմ ճամփից նորից ետ քայլել,
Անցած օրերիս կրկին միանալ,
Ես ծնված օրից սպառման վկա,
Ինչքան էլ կառչեմ, փրկություն չկա…