Ինձ տուր իրավունք՝աղերսեմ քեզ, Տե’ր

Ինձ տուր իրավունք՝աղերսեմ քեզ, Տե’ր,
Թեկուզ մեղավոր իմ վերջին շնչում,
Կցորդ դարցրու բարի շողերիդ,
Ուղղորդի’ր ինձ քեզ, չարիքից հեռու…
ԵՎ լույսով կամքի կիրքս լվացի,
Մեղանչած հոգուս զղջում պարգևի,
Սխալմունքներս մարդկային էության,
Անկայուն չափիս պատճառ համարի…
Հակառակագործ, զույգ էությունս
Լուծորդիր այնպես, որ լույսը հաղթի,
Աչքերիս՝այս զույգ անլույս ընդերքին,
Քո անշեջ լույսի կայծը պարգևի…
Երբե’ք, ձեռագործ կուռքերի փայլից,
Հայացքս ի քեզ ճամփից չշեղվի,
Խոսքիս անբարո ծնունդի պահին
Անչափ պարտքերիս կշիռը հիշեմ…
Մաքրվի’ անսահման թույնից ամեհի
Բաձունքիդ անվայել հոգիս մեղավոր,
Մաքրության տենչով սիրտս լիացնեմ,
Հոշոտված անձիս փրկելու հույսով…
Լուսավոր որդուդ տեսքից փառավոր
Այտուցներս անտես, անհետ վերանան,
Ամոթի կսկիծն սիրտս լցնելով՝
Անարժան անձս հավետ բժշկեմ…