Վտարվեցի ես դրախտից

Վտարվեցի ես դրախտից,
Ու նոր միայն կենդանացա,
Արքա դարձա այս աշխարհին,
Քանի անգամ, ընկա, ելա՜ …
Բարեկենդան նորից նոր օր,
Հիշողության խորքեր գնա,
Այսօր ունես դիմակ չարի,
Որ Չարքն քեզնից հեռու մնա…
Թե մոռացար ոնց խաբվեցիր,
Դու էլ ինձ պես սիրով պահքի,
Թե չէ այսօր որ նեղացար,
Չարքը քո մեջ միշտ կմնա …
Չիր ու չամիչ յուղ ու բրինձ ,
Սիրով այսօր իրար խառնած,
Թե զարդարած դնես սեղան,
Ես նոր Ադամ դու էլ Եվա. …
Ի խռովքի նշան Աստծո.
Վարագույրով փակված խորան,
Քառսուն օրյա շրջան պահքի.
Որ ով փնտրի նա էլ գտնի…