Տեր իմ Աստված, դու՝ արարող, ես` արարված

Տեր իմ Աստված, դու՝ արարող, ես` արարված,
Իմ բաժակի ըմպելիքը ո՞նց մատուցեմ քեզ պես վեհին,
Երբ նվաստս բանաստեղծ եմ այս աշխարհի ճամփին միայն,
Իսկ դու՝ սկիզբ ամեն ինչի, տիեզերական…
Անհունության վեհ չափերին ես անտեղյակ,
Իմ աշխարհը՝ պարզ ու վտիտ քո աչքի տակ,
Ինձ թվում էր սիրել գիտեմ, մարդ եմ, սակայն
Ինձ նմանին հոշոտողի դերում միայն…
Նվիրումի դու միշտ կարոտ՝ սեր մարդկային,
Ցավի պակաս երբեք չունես դու քո ճամփին ,
Քո աչքերը տեսնում են լոկ շուրջդ միայն,
Բայց հաղորդ չեն հեռվի լույսին արարչական…
Թվացել է վարարել եմ ես սիրո մեջ,
Երգ եմ գրել, բայց չի հասել ականջներիս,
Լռությանը ունկնդրել չեմ իմացել,
Լույսին միայն խավարից եմ ես հետևել…
Լուսե չքնաղ քո աշխարհին հոգիս միայն դարպաս ունի,
Քո երգերը միայն հոգուս են լսելի,
Քո վառ լույսից հոգուս աչքը չի խավարի,
Իսկ մարմինս հող է, գիտեմ, այս աշխարհից չի պակասի…