Երանի մի բուռ հավատք ինձ տրվեր

Երանի մի բուռ հավատք ինձ տրվեր,
Մի բուռ ժպիտ դեմքս պարուրեր,
Արցունքս ծնվեր աչքերիս ցոլքից,
Չծնվեր երբեք հոգուս ախերից:
Անկեղծ ժպիտս վարարեր գարուն,
Ու իմ ժպիտով թախիծ փարատվեր,
Սարեր ու ձորեր ծաղկունքով լցվեր,
Տունս շենանար մանկան ծիծաղով: