Առավոտ լուսո արևահայաց

Առավոտ լուսո արևահայաց,
Ուզում եմ ծնվել իմ հոգու դիմաց…
Մաքրված ելնել անցյալ մեղքերից,
ԵՎ արժանանալ Լույսին կարեկից…
Երազանք դարձած կյանքս ունենալ,
Նպատակներիս հասնել անկասկած…
Փրկվել մթան մեղքի ոստայնից,
Նորված սկսել ամեն ինչ, նորից…
Սակայն Վաղվաղակ լույսը երկնացոլ,
Ո՞ր երրորդ անգամ նորից խաթարվեց-
Աքլորի կանչից մեղքս հիշեցի,
Աղբյուր նման արցունքս հոսեց…
Ես ինձ զգացի՝ ուրացող մի բիճ.
Պետրոս առաքյալ, որ չունի Փրկիչ…
Արցունքն աչքերիս նայում եմ վերև,
Աղոթքս հղում արցունքիս միջից.
-Դատավոր Փրկիչ, ես իմ մեղքը չեմ-
Ես իմ հոգին եմ անձիս համեմատ…
Լույս Վաղվաղակի, նորացրու ինձ-
Մաքրիր գիշերվա անմիտ մեղքերից-
ՈՒզում եմ ապրել հոգուս համեմատ.
ԵՎ արժանանալ լույսին անարատ…