Տիրոջից տրված բարիք կատարյալ

Տիրոջից տրված բարիք կատարյալ,
Լույս ու ջուր , օդի քանակ անսպառ,
Արդար բաժանված, ծովին անխտիր,
Անհաս չափումի արժեք իրական…
Այն ինչ տրվեց մեզ կյանք էր կոչվելու,
Առանց միջնորդի միջոց լիության,
Վեհից հորդացող անսպառ սնունդ,
Հարատև բարիք հավերժ գոյության…