Մի պահ,եղիր բարեգութ,ի’նձ,անարժանիս

Մի պահ,եղիր բարեգութ,ի’նձ,անարժանիս,
Թույլ տո’ւր,որ նստեմ ես էլ քո շուքին,
Թող ինձ սպասի գործը` ձեռքերիս,
Իսկ ես կսպասեմ ինձ արարողին…
Կյանքս լցված է աշխարհի հոգսով,
Թույլ տուր զորանա հոգիս քեզանով,
Թող նենգ մարմինս քեզնով սրբանա,
Հոգիս երկնաային կյանքով արբենա…
Թույլ տուր, որ հոգիս հոգուդ միանա,
Թեկուզ աշխարհն ինձ թշնամի դաառնա,
Մեղավոր անձս թող քեզ չուրանա,
Մարմինս, շունչս քեզնով զորանա…
Անչափի շուքով, թէ որ զորանամ,
Մեծ ճշմարիտով ես կանպարտանամ,
Սրտիցս կհանեմ ամեն մի չարիք
Լոկ սերս կմնա ,ի սկզբանէ,բարի
Դու բրուտն ես, Տե’ր, իսկ ես քո կավը,
Ես քո անոթը, դու կենաց ջուրը,
Թակում ես դուռս,որ մտնես տունս,
Որ բացեմ սիրտս, մաքրես մրուրս…