Հավատքիս ուժը խթանն է հոգուս

Հավատքիս ուժը խթանն է հոգուս,
ՈՒ բարեկամիս միայն վստահած.
Սայթաքել կերպով իմ մարդաբնույթ
Նրա փեշերն եմ գրկում պապակած:
Լցվում եմ անվերջ,ամբարվում բարով,
Տիրոջ բարեշուք լույսով պարուրվում,
Զուլալ արցունքիս վկա կանչելով,
Խորամանկ չարին երբեք չեմ տրվում:
Մարմինս հնոց դարերի խորքից,
Նեցուկ անսպառ ամբար մտքերիս,
Եսիս միակ տեր աչալուրջ շնչից,
Անսասան ամրոց տիրոջ խորհրդից:
Ծեծում եմ դռներ իմ անցվոր ճամփիս,
Իմ դուռն էլ բաց է ճամփորդի դիմաց,
Չեմ լացում երբեք առօրյա հոգսից,
Գանձարան ունեմ բաց է, անպահակ: .
Օրս է առաջնորդ հոգսերիս միակ,
Գալիքը ինքն է ինձ բերում բարիք,
Չունեմ սպասում, տալիք-առնելիք,
Տիրոջ տրվածից գոհ եմ երջանիկ:
Չափումս զուրկ չէ արժեք կրելուց,
ՈՒժ տուր չհոգնեմ կամքդ կրելուց ,
Բարի սերմերով հոգիս եմ լցնում,
ՈՒ հավատքիս սուրբ վեմերն ամրացնում: