Քո մեկ վայրկյանի ներումին կարոտ

Քո մեկ վայրկյանի ներումին կարոտ,
Մաքրում եմ անտակ հնոցիս փոշին`
Հույս ունենալով, որ կարժանանամ,
Քո այցելության մի փոքրիկ բաժնին…
Ես միշտ փորձել եմ արժանի լինել,
Միշտ հեռու մնալ ստից ու դավից,
Ճշմարտությունը ինձ հիմք դարձնել`
Լույսի մեջ պահել ինձ տրված հոգին…
Տանջանքից ծնված բոլոր մտքերը
Թող հեռու մնան անձնիշխան չարից,
Հավետ վտարվի մտքիս խոտանը,
Որ մի պահ եկավ իմ թուլությունից..
.Ձեր իշխանությամբ ինձ ուժ պարգևեք,
Որ այդ Սուրբ լույսը մնա իմ սրտում,
Գործի վերածվի միտքս նորովի`
Կյանքս անավարտ չմնա ճամփում…
Այնժամ, գուցե թե, ես բախտ ունենամ
Իմ երգերի հետ լինել միասին
Եվ հոգեզմայլ պսակված մնամ
Քո հավերժական այս պայծառ լույսին…