Մի՞թէ չէք լսում երգը ժամանակի

Մի՞թէ չէք լսում երգը ժամանակի,
Քայլերը նրա՝ տակ -տիկ, տիկ- տակ,
Նա գալիս է, գալիս հավերժության խորքից,
Ամեն վարկյան , այսպես պարզ ու հստակ։
Ես երգեր եմ հյուսել նրա մասին,
Հոգուս ողջ խորությամբ , խինդ ու ցավից
Մեզ իրար են կապում՝ հրեշտակներն ասին,
Տիրոջ նույն գիրը մեր մատնահունց կավին․․․
Արեվ- անձրև լինի ,թէ փոթորիկ անսանձ,
Ես տեսնում եմ նրան անվերջ, կողքիս,
Նա իր երգն է իմ մեջ երգում անձայն
Որ աղոթքի նման մրմնջամ քեզ , հոգիս․․․
Միթե՞ չեք լսում, երգը ժամանակի,
Որ գալիօս է հպարտ դարերն ուսած,
Հավերժի խորքից մեզ ձեռքով է անում,
Նա մեծ տիրակալ է, Աստծուց օրհնված:
Ինչքա՜ն երգեր գրեմ ժամանակի մասին
Հոգուս խինդն ու ցավը իրար խառնած,
Մեկ է տեսնում եմ նրան մեր կողքին,
Հպարտ, բարի, արթուն ոնց առեղծված…