Ես ծնվեցի

Ես ծնվեցի,
Մորս գրկից պարուրի մեջ, վեր նայեցի
Աստղեր տեսա աչքերիս պես
Շատ զարմացա, զմայլվեցի
Աչքս վերև ջանք թափեցի
Ոտքի ելա,
Ու քայլեցի շորորալով անվստահ ,
Ոչ միշտ էր հարթ` ճամփաս հողի,
Ամեն քայլիս մի նոր փակ դուռ
Ծեծեցի , տրված բախտով բացեցի ,
Անցա, հող տեսակիս չափը զգացի,
Մեկ մոտեցա , մեկ հեռացա, մտքիս ելքով,
Աստղերիս հետ ընկերացա,
Ասացին , շատ ենք հեռու …
Լուսադարի ճամփա ունես,դու անցնելու
Ունեցածս էլ փոքրիկ մի կյանք ,
Այն էլ մարդու
Բայց փորձեցի,պարզվեց որ սուտ են ասում
Մխրճվեցի մեկ վայրկյանում,
Այրվելու չափ մոտեցա,
Շատ զարմացա` չայրվելուց,
Հետո ես իմ տանը հասա,
Դուռը փակ էր
Կողպեքն էլ տես շատ ամուր է
Ինչքան համառ ես ծեծեցի՝ բացող չկա,
Քոնն է, ասին, ինքդ գիտես, կուզես ջարդիր,
Առանց քո դուռ՝ անցում չկա,
Դու կմնաս ինքդ քո մեջ ,քո իսկ մեղքով,
Ջանքերով լուռ, առանց աղմուկ,
Մեծ տանջանքով դուռս բացի
Իմ աստղային տունը մտա
Հաղթեցի ինձ ու ճախրեցի…