Մի երգ կա անձայն բոլորի համար

Մի երգ կա անձայն բոլորի համար,
Լինես դու արքա կամ թե խեղճ նոքար,
Նպաստառու կամ մեծահարուստ,
խելացի տկար,թե առույգ հիմար՝ միևնույն է:
Երգն այդ հնչում է անվերջ,
Տիկ-տակ,տիկ-տակ կամ տոտիկ-տոտիկ,
ՈՒ սպառվում է անկախ մեր կամքից,
Մեզ վերուստ տրված մեր կյանքն այսպես…
Կյանքի մի երգ կա բոլորի համար,
Ո՞վ էլ, որ լինես,
Մեկ է, այդ երգին պիտի հարմարվես…
Թե չհարմարվես՝ ու չձայնակցես՝
Ստիպված պիտի քեզ արհամարես…
Մի կյանքի երգ կա միայն քեզ համար…
Կյանքի երգի հետ,
Եթե դու չերգես քո մի կյանք երգը՝
Ստիպված պիտի քեզնից զրկվես…
Ի՞նչ էլ, որ լինես՝ արքա, կամ նոքար,
Ի՞նչ հունարի տեր, թեկուզ՝ մարգարե,
Միևնույն մարդն ես այդ երգի համար…
Այդ երգը պիտի լսես ու երգես.
Քո սիրտը պիտի երգից տրոփի.
Վանկարկի, երգի.. Տիկ-տակ, տակ-տիկ…
Միևնույն բանն է այդ երգի համսր-
Դա ժամանակի երգն է անդադար-
Ի՞նչ տարբերություն՝
Մասնակից ես, թե երգի խմբավար…
Այդ երգի համար չկա՝ վեր ու վար-
Երգը հնչում է բոլորի համար-
Մեր ամեն մեկի կյանքին հավասար:
Դա ժամանակի երգն է անդադար…
Երգին համահունչ
Մեր սրտերն են տրոփում-
Ձայնկցում են թփ-թուփ
Թե երգը հանկարծ քեզ համար լռի,
Ասել է, թե քո երգը երգված է՝
Ու ավարտված է տրվածը ձրի…
Վերջ:
«Դե՛, մնաս բարով մարդկության աշխարհ-
Գնում եմ, ապրեմ անիմանալի
Կյանքս վարձովի…»: