Մի մութ տաճար, դռները փակ

Մի մութ տաճար, դռները փակ,
<<Պարտատոմսեր >>մի ամբողջ կյանք
ԵՒ գոհություն մութ մեկուսի,
Մութ անկյունում այս տաճարի ։
Դռները փակ ,աշխարհից ներս,
Գոց աչքերով , մութ ու անտես,
Թվացյալ է ,կարգն այսպիսի,
Թէ մեզ վերուստ տերն է այցի։
Աչքերդ բաց՝ նայիր քո դեմ,
Այնտեղ վաղու՜ց ոչ ոք չկա,
Տերն էլ միայն՝ գնաց այցի,
Փոշոտ դաշտում, բանող մարդի…