Ես մի մոլոր,խեղճ մուրացկան

Ես մի մոլոր,խեղճ մուրացկան,
Կառքով ոսկյա,արքա տեսա,
Բայց զարմացա,երբ նա իջավ,
Բաց ափերով ինձ մոտեցավ:
Դեմքին այնքան ժպիտ ուներ,
Որ մութ հոգիս լցրեց լույսով,
Ասաց.-որդի’ս սոված եմ ես,
Քո տոպրակից հաց եմ ուզում:
Ձեռքերս նենգ,սովոր հայցի,
Տոպրակիս նեղ անցքով անցան,
Ցորենիցս մի թաք հատիկ,
Ջանք թափելով անջատեցի;
Արքան ժպտաց,լուռ խոնարհվեց,
Ցորենս իր ափով շոյեց:
Արտասվելով նայեց դեմքիս,
Ու աչքերիս լույս պարգևեց:
Հետո նստեց կառքը`ոսկյա,
Նժույգներով հուր-հրածին,
Թռավ,գնաց,անհայտացավ ,
Ինձ թողելով մի խոր թախիծ:
Երբ հիշեցի տոպրակը իմ,
Աչքս նորից ցորեն հաշվեց,
Եվ ի զարմանք`մուրացկանիս,
Այնտեղ տեսա ցորեն`ոսկյա
Մեկ հատիկ էր շողում միայն,
Աղքատ հոգուս աչքի դիմաց:
Ու ողբացի,որ չունեցա,
Տիրոջ կամքից մի բուռ ոսկի…

  1. Jllounarlասում է՝

    pharmacy rx best drugstore primer tops pharmacy

  2. AqwsUnowsասում է՝

    global pharmacy canada ed best drugstore face wash

  3. Khthnarpասում է՝

    ed meds online india pharmacy medicine for erectile

  4. FgvdLaklyասում է՝

    ed treatment drug rx best drugstore moisturizer

  5. NllpLaklyասում է՝

    best ed medication usa pharmacy cvs drugstore

  6. JtmfUnowsասում է՝

    my canadian pharmacy us pharmacy canadian pharmacy cialis

Թողնել մեկնաբանություն