Զուլալվող հուժկու իմ ձայնը երգիս

Զուլալվող հուժկու իմ ձայնը երգիս,
Անսպառ է ու անտես` եռանդով իմ ներքին,
Տխրամած հոգով` ի լուր աշխարհին,
Չսպառվող իմ բարու ամբարներն եմ բացում:
Արարում եմ ես ծովից անհունի,
Աստղային լույսով աշխարհն արարում,
Բարի սերմերի անխախտ հավատքով,
Սեր եմ բաժանում սարեր, ձորերին:
Անշեջ կրակս անհունի բոցից,
Կրում է չափեր անմար կրակի,
Ծավալից անեզր, անսպառ ուժի,
Սնվում է, լցվում բաժանման ոգով…