Ճշմարի՞տ է ապրում հոգիս

Ճշմարի՞տ է ապրում հոգիս,
Արդյոք ունի՞ նա էլ կեղծիք,
Մեղավոր է լեզուս անչափ,
ՈՒ մարմինս ստով լցված:
Չար ձեռքերս բաժակ բռնող,
Մեղավորիս անվերջ սնող,
Աչքերս գող անտակ,անկուշտ,
Լիացե՞լ են գոնե մեկ օր,
Ականջներս ականջ դնող,
Ի՞նչ են լսում,գիտե՞ն արդյոք,
Իմ մեծ հոգի դու ինձ ասա
Ինչպե՞ս,ինչպե՞ս ես ինձ սանձեմ: