Արի’, քեզ սիրեմ այս գիշեր

Արի’, քեզ սիրեմ այս գիշեր,
Որ շուտ անցնի ժամանակը,
Օրը դառնա վայրկյան,
Տարին՝ ժամ…
Աչքերիս լույսն ավելանա,
Ճախրանքիս բարձունքը խորանա,
Արի’, քեզ սիրեմ այս գիշեր,
Գիշերը բանալու անցքից մեզ նայի,
Ամաչի՝ իր իսկ մթից, փախչի՜,
Սարերի լանջին շիկանա….