Հենց այս եղանակը լինի

Հենց այս եղանակը լինի,
Կամ էլ ցուրտ ձմեռ,
Մենք էլ տաք հագնված,
Բայց և քիչ մրսած
Բուխարիի մոտ, իրար կիպ նստած
Սառած մատներով տաք թեյը բռնած
Փոքրիկ սեղանին մի քիչ կռացած
Ես արարում եմ,
Դու հանձնում թղթին:
Հետո էլ կարդում,
Գրում ու ջնջում…
Ու ստեղծում ենք
Կատարյալն այն,
Որը նման է մեր զգացածին…
Ստեղծում ենք երկնայինը այն,
Հետո հիանում, հետն էլ զարմանում,
Մեր իսկ այդ հրաշք ծնունդի վրա,
Որը զավակն է, լոկ մեր արբունքի…
Իսկ հետո այն կիսատ ենք թողնում,
Ու տաքացնում ենք մարմինները մեր
Ոչ թե բառերով, այլ մերկ լռությամբ
Ու մարմիններն են սկսում խոսել
Այն ինչը լեզուն չհասցրեց ասել…