Գարուն մոտեցավ իմ պատուհանին

Գարուն մոտեցավ իմ պատուհանին
Սրտիցս գնաց ամեն մի չարիք,
Տեսնես ում յարի սիրտը հրդեհված,
Ամենուր լցրեց խինդ արևային:
Սարերից անհետք ձյունն է չքացել,
Մեղուն մեղվոցի տարածքը լքեց,
Թե հազար սրտեր նոր հրով լցվեն,
Ցուրտը ում շունն է դուրս գա իր բնից:
Պատուհանդ բաց թևերդ նույնպես,
Ու գեթ մի վարկյան դու բարիացիր,
Ձեռքիս գործ ունեմ սիրով վերջացնեմ,
Գնամ ես նույնպես արևով լցվեմ…