Ամեն անգամ երբ քնած եմ

Ամեն անգամ երբ քնած եմ,
Գալիս ես ինձ այցելության,
Երազանքս է՝ որ արթնանամ,
Որ ունենամ քեզ իրական։
Անիծու՛մ եմ իմ երազը,
Որ ինձ քաղցր քնում պահում,
Չի թողնում ինձ, որ արթնանամ,
Իմ հուշերի գիրկը գնամ։
Սուսիկ-փուսիկ հեռանում է,
Գիշերվա պես լուռ երազս,
Ու Համահունչ երգն է մնում,
Քո մոռացած շնչի նման…