Ավետիս է գալիս անհայտից դուռս

Ավետիս է գալիս անհայտից դուռս,
Հղումներ անթիվ արարքին իմ խենթ,
Հոգիս էլ նորից իր ճանապարհով
Ճախրում, փարվում է քո հովիտներին…
Իմ քաղցր շունչը քամու պես թռչող,
Լուսաբացի պես ծնվում է նորից,
Մայրամուտ չունի, անհոգ է, անվիշտ,
Դուռն երանելի սպասում է ինձ…
Պահը գալիս է, տեսնում եմ ես քեզ,
Եվ մինչ կժպտամ, ինձ համբուրում ես,
Երգել մեն-մենակ դու ինձ չէ՛ս թողնի,
Ծաղկունքիդ նման սերս կբացվի…