Աղոթեմ սրտով, արցունքով մաքրվեմ

Աղոթեմ սրտով, արցունքով մաքրվեմ,
Երկինք նայելու իրավունք հայցեմ,
Խնդրեմ,աղաչեմ,մանկան պես լացեմ,
Աղերսեմ հոգով,մարմինս մաքրեմ,
Լեզուս համրացնեմ,խլանամ,չտեսնեմ,
Ցավից գալարվեմ,սիրով նախատվեմ,
Պատիժս կրեմ ու նորից հայցեմ,
Լուռ ու մունջ դատվեմ,էլի քեզ սիրեմ…
Բարի լույս իմ արև,ես քեզ սիրում եմ: