Աչքերիդ մեջ փոքրիկ առվակ

Աչքերիդ մեջ փոքրիկ առվակ,
Ջրով մաքուր շատ սառնորակ,
Դեմքիդ ժպիտ պարզ մարդկային,
Մարմինդ փխրուն,շքեղ ու սիրուն,
Լույս ես սփռում որպես ուղեցույց,
Դե ասա սեր իմ,ինչպե՞ս չսիրեմ…
Այնքան սիրեմ քեզ իմ գարուն,
Որ մոռանաս քո ձմեռը այս աշխարհում,
ՈՒ քեզ թվա,որ ծնվել ես,որ միշտ ծաղկես
Այն էլ սարում ,իսկ այդ սարը ես լինեի…
Ցավդ կիսեմ ու վերացնեմ ցավը քեզնից,
Իսկ քեզ թողնեմ այս աշխարհում հիշողություն,
Այն էլ աղոտ քո ցավերից…