Ինչպե՞ս ապրի ծովն առանց ջուր

Ինչպե՞ս ապրի ծովն առանց ջուր,
Որ գետերն են սնում նրան,
Գետակներն էլ պետք են ծովին,
Ինչպես սնող արյան երակ:
Դու իմ հզոր բարի գետն ես,
Սառն ու զուլալ պարզ ջրերով,
Ես էլ անկուշտ մի մեծ օվկիան,
Քո պարզ ջրից չհագեցող:
Արցունքներս են հոսում անվերջ,
Որ իմ հոգու ցավի ծովից ցավ պակասի,
Բայց,թե ինչպե՞ս,արցունքն ի՞նչ է ծովի դիմաց,
Եթե նույնիսկ անվերջ հոսի…
Չարը խափանվի,իսկ բարին միշտ քեզ,
Դու աղբյուր լույսի, անսպառ բարի…
Քո բարի լույսով աշխարհն արարի,
Գուցե,թե ինձ էլ քո բարի լույսից
Մի մասնիկ հասնի…