Նման ես դու կարմիր վարդի

Նման ես դու կարմիր վարդի,
Բացվել ես դու մայիսին,
Մեղեդի ես դու’ աստղային,
Անուշ տաղ ես իմ սրտին…
Ախ, ինչ լա’վն ես,սարի աղջիկ,
Որքան շատ եմ քեզ սիրում,
Անցած օրերն ի՞նչ Կապ ունի,
Երբ հոգիս է քեզ տենչում …
Որքան կուզես կիզիչ մնա,
Սիրուս ծովը չի պակսի,
Սերս հուր է,սերս ջուր է,
Սերս լոկ քեզ կսազի.
Արևի հետ թե դու գնաս,
Ի’նձ էլ գիշեր կպատի,
Առավոտը նորից կգա,
Ու քեզ գիրկս կբերի:
Կասեմ.-բարև’,կարմիր Արև,
Նրբին վարդ իմ աչքերի,
Բե’ր իմ սրտին նոր լույս ու սեր,
Ինձ նոր ժպիտ պարգևիր..