Ես էլ ծնվեցի երգոց հնոցում

Ես էլ ծնվեցի երգոց հնոցում,
Բայց դեռ չեմ երկնել տաղ բոհեմական.
Պարպել եմ վաղուց վայելքիս գինին,
Ինձ մնաց վշտի մի դանթեական.
Կեղծ է հմայքը այլաբույր դափնու,
Ինձ սղոսկոււմ են հույսերս հանգած,
Չծնվեց ինձնից երգն այն հոգեցունց,
Որ ինձ գոհացներ հրաշքով հառնած:
Թվում էր ունայն քամի է միայն
ՈՒ որ սուլոցը լոկ ձայն էր անշունչ,
Սակայն հասկացա,ես շատ ուշացած ,
Որ կործանումի վերջին փողերն են սուլում բոցաշունչ:
Ես չշնչեցի ինձ բաժին հասած բույրը եդեմի,
Մի սովորական ծաղիկ կոչեցի իմ հրեշտակին,
Կուրացա նրա լույսից հուրհրան,բայց չխոստացա,
Որ խենթի նման ու ինքնամոռաց սիրում եմ իրեն: